Քաղաքական

01.09.2014 12:08


ՀՀ վարչապետն ասել է, որ Մեդվեդևը Հայաստան չի գա

ՀՀ վարչապետն ասել է, որ Մեդվեդևը Հայաստան չի գա

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան չի գա: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վերջերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե, նախնական պայմանավորվածության համաձայն, Մեդվեդեւը սեպտեմբերի 8-9-ը կլինի Հայաստանում:

«Պայմանավորվածություն կար, որ վարչապետերն այցելեն Հայաստան, բայց հիմա հարցը տեղափոխվել է նախագահների դաշտ: Ինչպես գիտեք, Նազարբաեւը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին նախագահները հավաքվելու են Մինսկում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները` Yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը