Լրահոս

01.09.2014 12:20


Պորոշենկոն կադրային փոփոխություններ կիրականացնի

Պորոշենկոն կադրային փոփոխություններ կիրականացնի

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է «լուրջ հետևություններ» անել վերջին օրերին երկրի արևելքում տիրող իրավիճակից, այդ թվում՝ կադրային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Իվան Բոգունա ռազմական լիցեյում։

«Վերջին օրերին իրավիճակն ավելի է սրվել,– ընդգծել է նա։ – Դա նոր և ավելի դժվար խնդիրներ է դնում մեր ուժային կառույցների առաջ։ Մենք վերլուծում ենք իրավիճակը, և հետևություններ կարվեն, այդ թվում՝ կադրային»։

Խոսելով Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան «Եվրոպայի ֆորպոստն է, և Ուկրաինան եվրոպական քաղաքակրթության մասն է լինելու»։

Այս խորագրի վերջին նյութերը