Հոգեբան. «Մարդկանց 10-15%-ի մոտ արձակուրդից հետո հարմարվելու խնդիր է առաջանում»
Այսօրվա ասուլիսին հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, որ մարդկանց 10-15%-ի մոտ արձակուրդից հետո հարմարվելու խնդիր է առաջանում, ինչը դեպրեսիվ վիճակ չէ։
Ըստ հոգեբանի՝ աշխատանքի անցնելիս ի հայտ են գալիս անտարբերություն, հիասթափության պահեր ու թուլություն. դա սխալ հանգստի հետևանք է. «Իսկ ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգտում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։ Եթե ակտիվ աշխատանք ես անում, լավ կլինի՝ պասիվ հանգիստ ընտրես»։
Նա նաև հավելել է, որ աշխատանքային ռեժիմին պետք է նախօրոք պատրաստվել. «Արձակուրդից պետք է մի քանի օր շուտ նախապատրաստվել աշխատանքին, ռեժիմը փոփոխել մի քանի օր շուտ», – ասել է նա՝ նշելով, որ լավ հանգստի նորման 24 օր է։

7or.am