Քաղաքական

01.09.2014 14:33


Գալուստ Սահակյան. «Ես նախագահական համակարգի կողմնակից եմ»

Գալուստ Սահակյան. «Ես նախագահական համակարգի կողմնակից եմ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կողմ է, որ կառավարման գործող համակարգը պահպանվի։

Ես պահպանողական մարդ եմ և ուզում եմ, որ ինչ ունենք՝ պահպանվի,–այսօր լրագրողներին ասել է Գ. Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների իշխանության նախաձեռնութանը։

–Մենք ոչ թե ուշաթափված ուզում ենք համակարգը փոխենք, այլ ուզում ենք, որ իրենց կարծիքն ունեցող քաղաքական ուժերը մեկ անգամ ևս հարցնեն ժողովրդից՝ ճի՞շտ են այդ համակարգային փոփոխությունները,–ավելացրել է Գ. Սահակյանը,–ես նախագահական համակարգի կողմնակից եմ, բայց եթե ողջ քաղաքական ուժերը կամ հասարակության մեծ մասը գտնի, որ կառավարման համակարգը պետք է փոխել, ապա մենք կգնանք դրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը