Լրահոս

01.09.2014 15:27


Օգոստոսի 21-30 հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Օգոստոսի 21-30  հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երրորդ տասնօրյակում աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է իրազեկման արդյունքում հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և ցուցանիշների բարելավման վրա: Մասնավորապես պարզվել է, որ, օրինակ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերության մայիս և հունիս ամիսների համար ներկայացրած ԱԱՀ ճշգրտված հաշվարկներով դեբետը նվազել է 236մլն դրամով` առաջացնելով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկ` 1.3մլրդ դրամի չափով: Աշխատողների թվաքանակի և ԱՎՈՒՄ-ի մակարդակի վերաբերյալ իրական տվյալների արտացոլման ուղղությամբ իրականացված իրազեկումների արդյունքում 195 հարկ վճարող նախորդ ժամանակաշրջանի համեմատ լրացուցիչ հայտարարագրել է 907 աշխատող և 110մլն դրամի եկամտային հարկ, մասնավորապես «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն՝ 33.8մլն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ»-ը՝ 3.7մլն դրամ, «ԷՅ ԹԻ ՍԵՐՎԻՍ»-ը՝ 93 աշխատող և 1.8մլն դրամ, «ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ»-ը՝ 64 աշխատող և 1.1մլն դրամ և այլն:

Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու փաստերի բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում օգոստոսի երրորդ տասնօրյակում 8 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 174,5մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ՊԵՏՐՈՍ-94»՝ 67.7մլն դրամ, «ՍԻԷԼՍԻ»՝ 52.5մլն դրամ, «ԱՐԾՐՈՒՆ-ԱՐՏՅՈՄ»՝ 31.5մլն դրամ, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»՝ 9.1մլն դրամ, «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ»՝ 7.4մլն դրամ, «ԲՈՒԹԱՆԻԱ»՝ 2.7մլն դրամ, «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»` 2.4մլն դրամ և «ԿՐԻՍՏԱԼ»՝ 1.1մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 245.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԷՅՍԻ-ՖԻՆ ՌՈՅԱԼ» ՍՊԸ՝ 150մլն դրամ, «ԱՐՏԱԿ-ՆԵԼՍՈՆ» ՍՊԸ՝ 30.7մլն դրամ, «ՖԱՐՄԱՖԱԿՏ» ՓԲԸ՝ 9.1մլն դրամ, «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ 8.7մլն դրամ, «ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ» ՍՊԸ՝ 4.5մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 67 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 34-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 28-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 4.4մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 600մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 60մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Հիշատակման է ենթակա «ՔՈՐԹՀԻԼ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ում իրականացված չափագրումը, որտեղ կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվել և չափագրմամբ հաստատվել է 154.2մլն դրամի շրջանառության և 25.7մլն դրամի հարկի թերհայտարարագրում, նյութերն ուղարկվել են հետաքննության:

Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող և արձանագրվել է 2.3մլն դրամի հարկային պարտավորություն, հարկ է առանձնացնել «ԲՐԵՆԴՍԻԹԻ» ՍՊԸ-ն` 750 հազար դրամ (5 անձ): Ընդհանուր առմամբ երրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 2մլրդ 128.1մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ օգոստոսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 45.7% կամ 23 008 հատ, որոնցում արտացոլված շրջանառության աճը կազմել է 3.7% կամ 142.4մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (723 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել մոտ 1.3մլրդ դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3709 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել է 847-ով, իսկ ընդհանուր արժեքը՝ շուրջ 100մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգընթաց իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք` հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես օգոստոսի 3-րդ տասնօրյակում իրականացվել է այդպիսի 53 միջոցառում, 133 հարկ վճարողի մոտ էլ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդված) արդյունքում առաջադրվել է 50.1մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԹԵՆՔ» ընկերությանը՝ 5.5մլն դրամ, «ԱԴԱՄԻՈՒՄ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ին՝ 3.8մլն դրամ, «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությանը՝ 3.6մլն դրամ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում ՕՀ վարչությունն ավարտել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, ևս 32-ն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ավարտված 6 ստուգմամբ հարկ վճարողներին առաջադրվել է 33.4մլն դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկ, այդ թվում` «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ»-ին՝ 12.4մլն դրամ, «ԽԱՉՀԱՐ» ընկերությանը՝ 10.4մլն դրամ:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 71 հարկ վճարողի մոտ առաջացել է 83մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 81 հարկ վճարողի 98.4մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Ընդհանուր առմամբ օգոստոսի 3-րդ տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2մլրդ 393մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

11.08-20.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

ՀՎՀՀ

ԱՆՎԱՆՈՒՄ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի

ԱԱՀ

1

00046317

Գազպրոմ Արմենիա

1

302,962.9

60,592.6

2

00449476

ՅԱՆԱ ԸՆԴ ՓԵՅՓՐ

1

115,920.0

23,184.0

3

02205353

ԺԻԼՅՈ

2

86,648.7

17,329.7

4

08100179

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

1

50,945.4

10,189.1

5

01801901

ԱՊԱՎԵՆ

1

48,297.2

9,659.4

6

01850138

ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ

1

40,528.9

8,105.8

7

02571605

ՄԱՔՍՀՈՒՐ

3

34,767.1

6,953.4

8

00454054

ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ

1

33,482.6

7,941.7

9

01823524

ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ

1

30,416.7

6,083.3

10

01557589

ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ

4

29,566.4

5,913.3

11

01522459

ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ

1

28,506.2

5,701.2

12

04105607

ՎԱՆ 777

2

26,480.0

5,296.0

13

00807297

ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ.

115

21,119.2

4,223.8

14

05807662

ԴԱՆԻԿՈՀ

1

20,381.4

4,076.3

15

02623652

ԷՍ ԹԻ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆ

1

19,871.6

3,974.3

16

00812658

ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.

1

19,167.5

3,833.5

17

01002751

ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ-ՇԻՆ

1

19,066.0

3,813.2

18

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ

23

18,688.7

3,737.7

19

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ

202

17,832.5

3,566.5

20

01543526

Վ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

2

17,500.0

3,500.0

21

00127988

ԱՅ ԷՍ

1

17,451.0

3,490.2

22

09413172

Ռեջինոքս

1

16,629.2

3,325.8

23

00084062

ՋՐԱՍԱՀՔ

1

16,394.3

3,278.9

24

00102842

ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ

1

16,265.6

3,253.1

25

00842235

ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ

1

15,928.9

3,185.8

26

00834478

ՏԱՎՐԻԴԱ

1

15,864.3

3,172.9

27

02216066

ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ

2

15,472.0

3,094.4

28

00446864

ԴՌԱԳՍՄԱՆ

4

14,842.5

2,833.5

29

01829451

ՓՐԻԹԻ ՈՒԵՅ

11

14,793.9

2,958.8

30

01221702

ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

1

13,888.7

2,777.7

31

00059627

ԿԱՐԿՈՄԱՎՏՈ

4

13,552.0

2,702.1

32

00876234

ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ

221

12,292.7

2,458.5

33

05203861

ԹՕՓ ՄՈՏՈՐՍ

1

11,500.0

2,300.0

34

04703487

ԲԵԿՈՐ

1

10,000.0

2,000.0

Այս խորագրի վերջին նյութերը