Լրահոս

01.09.2014 16:05


Այրին հանգուցյալ ամուսնուն վերածել է ադամանդի

Այրին հանգուցյալ ամուսնուն վերածել է ադամանդի

Մեծ Բրիտանիայի 63-ամյա բնակչուհի Գլինիս Բարնետը, ով երկու տարի առաջ կորցրել է սիրելի ամուսնուն՝ Ջոնին, երկար ժամանակ չի կարողացել համակերպվել այդ կորստի հետ։ Վիշտը մի փոքր մեղմելու համար նա որոշել է իր հանգուցյալ ամուսնուց ադամանդ պատրաստել, որպեսզի նրան մտովի կրի իր հետ։

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ 65–ամյա Ջոն Բարնետը տառապել է լյարդի և կոկորդի քաղցկեղով։ Ամուսնու մահվանից հետո Գլինիսը սկզբում որոշել է նրա մոխիրը լցնել այգում աճած ուռենու տակ։ Սակայն հետո, ընկերուհու խորհրդով, այն վերածել է թանկարժեք քարի։ «Phoenix Memorial Diamonds» ընկերությանը դրա համար պահանջվել է հանգուցյալի մոխրից 100 գրամ և 4,1 հազար դոլար կանխավճար։ 3 ամիս անց 0,75 կարատ կշռող դեղին ադամանդը պատրաստ է եղել։ Դրանից հետո կինը վճարել է ևս 4 հազար դոլար։

«Ես մի փոքր իսկ չեմ զղջում ծախսածս գումարի համար. չէ՞ որ Ջոնն այժմ միշտ ինձ հետ կլինի։ Ես քարը կդնեմ մատանու վրա և այն կկտակեմ դստերս։ Կարծում եմ՝ ամուսնուս կզվարճացներ իմ որոշումը, բայց ես չկարողացա այլ կերպ վարվել»,–ասել է բրիտանուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը