Լրահոս

01.09.2014 16:10


Ռասմուսսենը հայտարարել է ՆԱՏՕ–ի արագ արձագանքման նոր ուժերի ստեղծման մասին

Ռասմուսսենը հայտարարել է ՆԱՏՕ–ի արագ արձագանքման նոր ուժերի ստեղծման մասին

ՆԱՏՕ–ն դաշինքի արագ արձագանքման նոր ուժ է ստեղծում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։

Ինչպես տեղեկացրել է «Financial Times» թերթը, Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհայտարարի նոր միացյալ արագ արձագանքման արշավային ուժերի ստեղծման մասին ՆԱՏՕ–ի յոթ երկրների կողմից, սակայն կառույցի ձևավորման գործընթացը հնարավոր է՝ հետաձգվի։

Թերթի տվյալներով՝ այդ ուժերում Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ կներգրավվեն «Դանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Նորվեգիան և Նիդեռլանդները»։ Նշվում է, որ Կանադան նույնպես մասնակցության հետաքրքրություն է ցուցաբերել, և ուժերը մշտապես գտնվելու են Եվրոպայում և այլ վայրերում զորավարժություններին։

Պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի՝ սեպտեմբերի 5-6–ն Ուելսում կայանալիք գագաթաժողովի համապատկերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը տանտիրոջ իրավունքով կհայտարարի դաշինքի երկրների նոր՝ 10 հազար զինծառայողից ոչ պակաս ուժային կառույցի ստեղծման մասին, որտեղ ներգրավված կլինեն ՌՕ, ՌԾ և ցամաքային զորքերը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը