Մեկնաբանություն

01.09.2014 16:55


Գարեգին Նժդեհից մինչև Անաստաս Միկոյան

Գարեգին Նժդեհից մինչև Անաստաս Միկոյան

Դպրոցում հաճախ էի ուսուցիչներիցս լսում «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» ձևակերպումը։ Այդպես է դա, թե ոչ՝ թողնենք զբոսաշրջիկների գնահատականին։

Ես ուզում եմ քաղաքական առումով գնահատել այսօրվա Հայաստանը։ Մեր երկիրը դարձել է «և, և»–ի քաղաքականության դրոշակակիր, այն էլ՝ միջազգային բաց օվկիանոսում։

Իշխանությունների նախընտրած «և, և»–ն ամենուրեք է՝ արտաքին ու ներքին քաղաքական գրեթե բոլոր ասպարեզներում։

Արտաքին քաղաքականության «և, և»–ի դրսևորումներն ու հետևանքները բոլորիս աչքի առաջ են։ Ներքին կյանքում էլ նույն պատկերն է։ Անգամ «կենցաղային» հարցերում։

Միայն «և, և»–ի արդյունքում է հնարավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհին ու կարկառուն բոլշևիկ Անաստաս Միկոյանին իրար կողքի կանգնեցնել ու նույն նախադասության մեջ նույն կոնտեքստով օգտագործել նրանց անունները։

Այսպես, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը թերթերից մեկին օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գաղափարից չեն հրաժարվել. պարզապես արձանը «հերթի» մեջ է։ Սկզբում ուզում են Նժդեհի արձանը տեղադրել, հետո՝ Կարեն Դեմիրճյանինը, ապա՝ Միկոյանինը։

Համաձայնե՛ք, որ միայն «նժդեհական» համարվող ՀՀԿ վերնախավի մտքով այսպիսի բան կանցներ՝ Նժդեհից մինչև Միկոյան։

Հայաստանն, իրոք, «և, և» է բաց երկնքի տակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը