ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին և նշել, որ «բողոքի ձայն կբարձրացնեն, ու այնպես, որ հայ ժողովուրդը զգա, որ Կոմունիստական կուսակցությունն է իր տերը»։
-ՀԿԿ-ն ուղերձ է պատրաստել և դիմելու է հայ ժողովրդին, որ չգնա այս խարդավանքներին, զգոն լինի, հասկանա, թե խոսքը ինչի մասին է։ Դիմելու ենք Ղարաբաղի ժողովրդին և ասելու ենք, որ Ղարաբաղը վտանգված է։ Մենք նաև ԱԺ-ին ենք դիմելու, թե պատրաստվո՞ւմ են ընդունել այս արձանագրությունները,-նշել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե կպահանջե՞ն արդյոք իրենք նախագահի հրաժարականը, եթե, այնուամենայնիվ, ստորագրվեն այդ արձանագրությունները, Ռուբե Թովմասյանը պատասխանել է, որ ժամանակը կթելադրի ամեն ինչ։
-Այդ հարցը համաժողովրդական հարց է, և մի կուսակցության նման պահանջը, նամանավանդ՝ ոչ պառլամենտական կուսակցության, ոչ մի արժեք չի ունենա,-հավելել է նա։
Ըստ կենտկոմի քարտուղարի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն արձանագրությունները հաստատելու համար մյուս կուսակցություննների վրա հենվելու կարիք չունի, սազական չէ ողջ ազգաբնակչության համար։
-Այդպես չի կարել՝ այս սարն իմն է, այս ձորն իմն է, կացինս բերեմ՝ կոտրեմ. բա լուրջ քաղաքական գործիչն այդպիսի արտահայտություն կանի՞,-ասել է Ռաֆիկ Պետրոսյանը։
ՀԿԿ–ն իր բողոքի ձայնը կբարձրացնի

7or.am