Լրահոս

01.09.2014 17:05


Այսօրվանից ՀՀ քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր

Այսօրվանից ՀՀ քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր

Վրաստանում սկսում են գործել հինգ կարգի մուտքի վիզաներ, որոնք ստանալու համար այլ պետությունների քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանի հյուպատոսոթյուն` ըստ բնակության վայրի: Այդ մասին ասվում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում, որը Վրաստանում ուժի մեջ է մտնում երկուշաբթի օրվանից, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:

Օրենքին համապատասխան, այն երկրների քաղաքացիներին, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը կտրամադրի բազմակի վիզաներ` 180 օր գործողության ժամկետով (նշված ժամկետի ընթացքում երկրում 90 օր գտնվելու իրավունքով):

Իսկ այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանը հաստատել է առանց վիզայի ռեժիմ (Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ երկրները), Վրաստանի տարածքում կարող են գտնվել առանց վիզայի` ընդամենը 90 օր կես տարվա ընթացքում:

Իսկ այն անձինք, ովքեր ցանկանում են Վրաստան մեկնել ավելի երկար ժամանակով, պետք է համապատասխան վիզա ստանան մշտական բնակության երկրում Վրաստանի հյուպատոսությունում: Սահմանում կարելի է վիզա ստանալ միայն բացառիկ դեպքերում: միևնույն ժամանակ, նոր օրենքին համապատասխան, կգործի բնակության թույլտվության տրամադրման կարգ:

Այդպիսով, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում կգործեն հինգ կարգի վիզաներ` միգրացիոն, դիվանագիտական, հատուկ, սովորական և տարանցիկ: Միգրացիոն վիզաների կարգին են դասվում ուսանողական, աշխատանքային և գործարարութուն իրականացնելու կամ ընտանիքի վերամիավորման համար վիզաները: Դիվանագիտական վիզաներ կտրամադրվեն այլ երկրների պաշտոնական անձանց, բարձր մակարդակի պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին պետական, պաշտոնական, աշխատանքային, բարեկամական կամ ոչ պաշտոնական այցերով Վրաստան մեկնելու համար:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը