Լրահոս

01.09.2014 17:38


ՆԱՏՕ–ն չի բացառում Վրաստանում ռազմաբազայի ստեղծումը

ՆԱՏՕ–ն չի բացառում Վրաստանում ռազմաբազայի ստեղծումը

Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ–ին կարող է վրացական տարածքում դաշինքի գործընկերների հետ համատեղ զորավարժություններին վերաբերել, ինչպես նաև Վրաստանում տարածաշրջանային զորավարժական կենտրոնի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը։

«Մենք մտադիր ենք բարելավել վրացական ռազմական ուժերի հմտությունները՝ փոխգործակցելու ՆԱՏՕ–ի զինուժի հետ։ Հնարավոր է՝ ռազմական զորավարժությունները կազմակերպվեն Վրաստանում հատկապես ՆԱՏՕ–ի գործընկերներին նման զորավարժությունների ներգրավելու նպատակով։ Մենք նաև դիտարկում ենք Վրաստանում ռազմական ուսումնական կենտրոնի հիմնադրումը ՆԱՏՕ–ի գործընկերներին ներգրավելու նպատակով», – ասել է Ռասմուսսենը լրագրողներին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը