Դավութօղլու. «Նոր կառավարությունը միտված է ԵՄ արագ անդամագրմանը»
Թուրքիայի նոր կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը կլինի Եվրամիությանն անդամագրվելու բանակցությունների ակտիվացումը։ Այս մասին հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն, որը խորհրդարանին է ներկայացրել հանրապետության 62-րդ կառավարության ծրագիրը։
Դավութօղլուն նշել է, որ իր կառավարությունը մտադիր է իրականացնել «կայուն և անվտանգ քաղաքականություն» եվրաինտեգրման շրջանակներում։ Մասնավորապես, ձգտելու է բացել ԵՄ հետ բանակցային ծրագրի սառեցված կետերը։
Դավութօղլուն նշել է նաև քրդական հարցի կարգավորման գործընթացի մասին, որն ընթանում է երկրի ժողովրդավարացման ու քաղաքացիների ազատությունների ու իրավունքների ընդլայնման գործընթացների հետ համատեղ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։