Լրահոս

02.09.2014 09:53


Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է հայ քաղաքացու կողմից սահմանը հատելու մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է հայ քաղաքացու կողմից սահմանը հատելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀՀ քաղաքացու կողմից հայ–ադրբեջանական սահմանը հատելու մասին, ով, ադրբեջանական կողմի պնդմամբ, ապաստան է խնդրում այդ երկրից։

Սահմանը հատած քաղաքացին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։ Նա սահմանը հատել է օգոստոսի 26–ին ու հայտնվել Ղազախ գյուղում:

Ադրբեջանի ՊՆ–ն պնդում է՝ Սարգիս Անանյանը հայտարարել է, թե սահմանը հատել է կյանքի դժվարին պայմաններից դրդված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը