Լրահոս

02.09.2014 10:01


Լիբերիայում Էբոլա տենդի պատճառով բուժքույրերը գործադուլ են հայտարարել

Լիբերիայում Էբոլա տենդի պատճառով բուժքույրերը գործադուլ են հայտարարել

Լիբերիայի ամենախոշոր հիվանդանոցի բուժքույրերը գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև Էբոլա տենդից պաշտպանվելու միջոցների արդիականացում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

«Համաճարակի բռնկման առաջին օրվանից մեզ չեն ապահովել անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով։ Արդյունքում բուժանձնակազնի մեծ թվով աշխատակիցներ վարակվել են վտանգավոր վիրուսով։ Մենք կմնանք տանը, քանի դեռ չենք ստացել անհատական պաշտպանվածության երաշխիքներ»,-հայտարարել է հիվանդանոցի արհմիության ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը