Լրահոս

02.09.2014 13:04


Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 մարզում

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 մարզում

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստներն աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:

Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը