ՆԱՏՕ–ի գագաթաժողովը կդիտարկի դաշինքի զորքերի մարտունակության բարձրացման և նոր բազաների ստեղծման հարցն Արևելյան Եվրոպայում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։
«Ուելսում սեպտեմբերի 4-5–ին ՆԱՏՕ–ի գագաթաժողովին նախատեսվում է դիտարկել դաշինքի միացյալ զինուժի ռազմական պատրաստվածության բարձրացման հարցերը, երկարաժամկետ հեռանկարում ակտիվացնել նրա ռազմական գործունեությունը, միջոցներ ձեռնարկել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ–ի ռազմական ձևավորումների երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար», – ասել է Պոպովը։
Ավելի վաղ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ մտադիր է նոր ռազմական բազաներ տեղակայել Արևելյան Եվրոպայում (ըստ գերմանական ԶԼՄ–ի՝ խոսքը հինգ ռազմաբազաների մասին է)։
ՆԱՏՕ–ի գագաթաժողովը կդիտարկի բազաների մարտունակության բարձրացման հարցը

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։