Աշխարհ

02.09.2014 13:45


Յու.Ուշակով. «Կիևը երկու օրում վերցնելու մասին Պուտինի խոսքերը կտրված են կոնտեքստից»

Յու.Ուշակով. «Կիևը երկու օրում վերցնելու մասին Պուտինի խոսքերը կտրված են կոնտեքստից»

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր մեկնաբանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուի հայտարարությունը։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»–ը, նա պնդել է, որ եթե Բարրոզուն իրոք մեջբերել է Վլադիմիր Պուտինի խոսքերը, ապա դրանք կտրված են կոնտեքստից և այլ իմաստ են ունեցել։

Հիշեցնենք, որ, «la Repubblica»–ի փոխանցմամբ, Բարրոզուն պատմել է Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին՝ ասելով. «Երբ ես նրան հարցրեցի ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի սահմանը հատելու մասին, Ռուսաստանի առաջնորդն անցավ սպառնալիքների»։

Բարրոզուն նաև մեջբերել է Պուտինի խոսքերը. «Իրականում դա խնդիր չէ։ Եթե ցանկանամ, ապա Կիևը կվերցնեմ երկու շաբաթում»։

Անդրադառնալով այս խոսքերին՝ Ուշակովը նաև ընդգծել է, որ հեռախոսային խոսակցության մանրամասների հրապարակումը դուրս է գալիս դիվանագիտական պրակտիկայի սահմաններից, և հարիր չէ քաղաքական լուրջ գործչին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը