Լրահոս

02.09.2014 16:16


Լավրով. «Մաքսային միությունն ինքնիշխան պետությունների միավորում է»

Լավրով. «Մաքսային միությունն ինքնիշխան պետությունների միավորում է»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մաքսային միության կազմից Ղազախստանի դուրս գալու հնարավորության մասին Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը։ «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ Նազարբաևն ասել էր, թե Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության շարունակության դեպքում Ղազախստանը կդիտարկի Մաքսային միությունից դուրս գալու հնարավորությունը:

Լավրովը պնդել է, որ ներկա է եղել Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ղեկավարների հանդիպմանը, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները, և որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ կարող լինել այդ հարցում։

Տարաձայնություն չի եղել նաև տնտեսական ներդաշնակությանը հասնելու հարցում, քանի որ, Լավրովի խոսքերով, կա միանշանակ միասնական մոտեցում, որ Մաքսային միությունն ինքնիշխան պետությունների միավորում է։

«Նրանք այդ միավորումը շահավետ են համարում իրենց տնտեսական, առևտրային և ներդրումային հեռանկարի տեսանկյունից: Հենց դա է գրավում մյուս երկրներին, որոնք ցանկանում են համագործակցել Մաքսային միության հետ, մտնել նրա կազմ, իսկ հետո դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա շատ հաջող նախագիծ է»,–ասել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը