Լրահոս

02.09.2014 17:05


Բարրոզուն և Էշթոնը կմասնակցեն ՆԱՏՕ–ի գագաթաժողովին Ուելսում

Բարրոզուն և Էշթոնը կմասնակցեն ՆԱՏՕ–ի գագաթաժողովին Ուելսում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը սեպտեմբերի 4-5-ը կմասնակցեն Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ջոնաթան Թոդդը։ Նրա խոսքերով՝ սպասվում է, որ Բարրոզուն և Էշթոնը, որը լքում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, սույն տարվա նոյեմբերի 1–ին կմասնակցեն գագաթաժողովի տարբեր նիստերին, այդ թվում՝ նվիրված Աֆղանստանին»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը