Հուլիսից սկսած՝ ռուսական ռազմական ինքնաթիռները չեն կարողանում մուտք գործել Հայաստանի տարածք
Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում, ինչի արդյունքում Ռուսաստանն արդեն իսկ հանդիպել է որոշակի դժվարությունների: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանությունը»։ Թերթի փոխանցմամբ՝ հուլիսից սկսած՝ ռուսական ռազմական ինքնաթիռները մուտք չեն կարողանում գործել Հայաստանի տարածք:
«Տեղեկացնենք, որ այդ ինթնաթիռները սպասարկում են Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան: Բանն այն է, որ Թուրքիան և Վրաստանն արգելել են իրենց օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների չվերթները, ինչն անհնարին է դարձնում թռիչքները դեպի Հայաստան: «ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ մասնավորապես Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազան արդեն երկու ամիսներին համալրվել է նորակոչիկներով, սակայն զինվորներին և սպաներին անհրաժեշտ զինվորական գույքը, պարագաներն ու հատուկ մասնագիտական սարքավորումները բացակայում են, պաշտոնական Մոսկվան սանկցիաների պատճառով չի կարողանում սպասարկել ռազմաբազան: Այդ պատճառով Էրեբունիում տեղակայված ավիաբազան և Գյումրու 102-րդ բազան դեռևս սպասում են, թե երբ հնարավոր կլինի ստանալ ոազմական բեռները, որոնք մեկնարկային վիճակում գտնվում են Ռոստովի օդանավակայանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։