Լրահոս

03.09.2014 10:45


ԱՄՆ օդուժն ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում

ԱՄՆ օդուժն ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում

Ամերիկյան ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին՝ ոչնչացնելով կամ շարքից հանելով 16 ռազմական մեքենա։

Ինչպես երեքշաբթի հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, ռմբակոծությունն իրականացվել է Իրաքի խոշոր ջրամբարից ոչ հեռու՝ տեղակայված Մոսուլ քաղաքից ոչ հեռու։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 8-ին թույլատրել է Իրաքում իսլամիստների ուղղությամբ ավիահարվածներ իրականացնել ամերիկյան անձնակազմի պաշտպանության, ինչպես նաև իրաքյան և քրդական զորքերին օգնելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը