Լրահոս

03.09.2014 11:11


Քերին մտադիր է բանակցություններ անցկացնել Պաղեստինյան Պետության ներկայացուցիչների հետ

Քերին մտադիր է բանակցություններ անցկացնել Պաղեստինյան Պետության ներկայացուցիչների հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաղեստինյան պատվիրակության ղեկավար Սաիբ Արիքաթի ու պաղեստինյան հետախուզության ղեկավար Մաջիդ Ֆարաջեմի հետ բանակցություններ կունենա այսօր Վաշինգտոնում։ Այս մասին նախօրեին հաղորդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Նրա խոսքերով՝ կողմերը «կարող են մի շարք հարցեր դիտարկել»։ Սակայն Փսակին չի հստակեցրել, թե ինչ թեմաներ են քննարկվելու բանակցություններում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը