ԲՀԿ խոսնակն անդրադարձել է «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմին
-Պարո՛ն Ուրիխանյան, դուք գիտեք, որ երեկ և այսօր ակտիվ քննարկման գլխավոր հարցերից է դարձել «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Քոչարյանական ժամանակներ» ֆիլմը, որը նաև մեծ աղմուկ է բարձրացրել որոշ շրջանակներում: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես, իհարկե, ցավում եմ, որ մեր հասարակության մեջ այնպիսի անառողջ մթնոլորտ է ձևավորված, որ ցանկացած նման դեպք հիվանդագին ռեակցիաներ է առաջացնում: Սակայն կարծում եմ, որ ձեր նշած դեպքում բավականին մեծ է սպեկուլյատիվ երևույթը և ուղղորդվածության հանգամանքը, ինչն, անշուշտ, չի նպաստում երկրում առողջ մթնոլորտի ձևավորմանը: Այո, մարդիկ պատրաստել են ֆիլմ, և այն ցուցադրվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Հասկանալի է, որ ցանկացած ֆիլմ, բնականաբար, տարբեր ընկալումներ կարող է ունենալ: Հասկանալի է նաև այն, որ այս ֆիլմի պատրաստման հետ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ոչ էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն առնչություն չունեն: Սակայն զարմանալի է այն ոչ առողջ ռեակցիան, որ առաջացել է որոշ շրջանակների կողմից, որը նաև ուղղորդվում է: Ցավոք, սա չի խոսում մեր երկրում ցանկացած հարց քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծելու օգտին:

Աղբյուրը՝ http://xnews.am/arm/news.php?id=997