Ավստրալիան դադարեցնում է ուրանի մատակարարումը Ռուսաստան
Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել Կիևում դեսպանատուն բացել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Աբբոթը՝ ելույթ ունենալով դաշնային խորհրդարանում։ Մինչ այժմ Ավստրալիայի գործերով Ուկրաինայում զբաղվում էր Լեհաստանի դեսպանատունը։
«Հաճելի է, որ մոտ ապագայում մեր դրոշը կլինի ուկրաինականի կողքին, որը խորհրդանշում է մեր աջակցությունն այս ծանր ժամանակաշրջանում»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ իր կառավարությունը դիտարկում է նաև Ուկրաինային «ոչ մահացու զենքի» տեսքով ռազմական օգնություն մոտ ապագայում։ Աբբոթը հայտարարել է նաև, որ Ավստրալիան դադարեցնում է Ռուսաստանին ուրանի մատակարարումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։