Լրահոս

03.09.2014 11:31


Օբաման Էստոնիայում է՝ հայտնելու ՆԱՏՕ-ի աջակցությունը

Օբաման Էստոնիայում է՝ հայտնելու ՆԱՏՕ-ի աջակցությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցով գտնվում է Էստոնիայում։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ են, և ինչպես գրում է «BBC»–ն, այս այցով Օբաման նպատակ ունի Մերձբալթիկայի երկրներին հավաստիացնել, որ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դրսևորման դեպքում ՆԱՏՕ-ն իր աջակցությունը ցույց կտա Ալյանսի անդամ երկրներին։

Ավելին, Էստոնիան, Լատվիան և Լիտվան ՆԱՏՕ-ին խնդրել են ռազմաբազա տեղակայել իրենց տարածքում։

Էստոնիա կատարած այցից հետո Օբաման մասնակցելու է Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որտեղ քննարկվելու է Եվրոպայի արևելքում գտնվող ՆԱՏՕ–ի անդամ երկրներին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը