Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկյան համալսարանի նախագահի և Լիտվայի Սեյմասի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Դեր-Կյուրեղյանին Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի հաստատությունը զարգացնելու եւ Արցախի հետ կապերը խորացնելու քաղաքականությունը` հավելելով, որ դա Արցախի համար պահանջված է ու օգտակար:
Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է նաև Լիտվայի Հանրապետության Սեյմասի Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի անդամներին` խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորումը քաղաքական եւ բարոյական կարեւոր իրադարձություն է համարել` այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկյան համալսարանի նախագահի և Լիտվայի Սեյմասի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Դեր-Կյուրեղյանին Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի հաստատությունը զարգացնելու եւ Արցախի հետ կապերը խորացնելու քաղաքականությունը` հավելելով, որ դա Արցախի համար պահանջված է ու օգտակար:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Լիտվա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորումը քաղաքական եւ բարոյական կարեւոր իրադարձություն է համարել` այն դիտարկելով որպես անկեղծ բարեկամության ու միջազգային իրավունքի նորմերի հարգանքի վկայություն:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, պաշտոնատար այլ անձինք: