Այսօրվա ասուլիսին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսելով երկրի տնտեսությունից՝ ասել է. «Գործող համակարգն իրեն սպառել է, գաղափարների առումով էլ է սպառվել։ Հավատ չկա, վստահություն չկա, եթե դա չի լինում, տնտեսական կյանք էլ չկա։ Եվ այն բոլոր խոստումները, որ տրվեցին երեք ամիս առաջ նոր կառավարության ձևավորվելու ժամանակ... պատահական չէր, որ ՀԱԿ–ն այն ժամանակ նշում էր, որ անձի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել։ Խնդիրն այն է, որ համակարգը չի թույլատրում որևիցե մեկին Հայաստանում լինել, զգալ ազատ` լրագրողներին, քաղաքացիներին, տնտեսավարողներին»։
«7օր»–ի հարցին, թե կարևորելով համակարգային փոփոխությունները՝ այդ համատեքստում որո՞նք պետք է լինեն «քառյակի» համատեղ հետագա քայլերը, առավել ևս՝ ուժգնացող այն լուրերի համապատկերին, որ «քառյակը» «եռյակ» կամ «երկյակ» կարող է դառնալ, Վահագն Խաչատրյանը պատասխանել է.
–Մի կարևոր հանգամանք կա՝ այդ ամենը արհեստական պետք է չլինի. եթե դա պահանջված չի, եթե պահանջ չկա հասարակության մեջ, ցանկացած քաղաքական ուժ եթե արհեստական օրակարգ է ձևավորում, հաջողություն չի ունենա։ Մենք իրականում սա էլ պետք է կարողանանք գնահատել՝ հասարակության մեջ այդպիսի պահանջ կա՞, թե՞ չկա՝ իշխանափոխություն իրականացնել, այս համակարգը փոխել։ Որովհետև այն ակտիվությունը, որը կար գարնանը, որը պայմանավորված էր նաև կենսաթոշակային համակարգով, ինչպես նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էականորեն վատացրեցին մեր կենսամակարդակը, թեկուզ իշխանությունը փորձեց դա փոխհատուցել աշխատավարձի հատկապես պետական համակարգում կուտակայինի ներդրմամբ, որը բերեց նրան, որ աշխատավարձերի բարձրացում տեղի ունեցավ, բայց ավելի խոր ուսումնասիրելիս կամ փորձելով հասկանալ պրոբլեմը՝ իրականում հասկանում ենք, որ, ցավոք սրտի, մեր քաղաքացիների մոտ որևէ հավատի նշույլ, որ իշխանությունները հնարավորություն կտան զարգանալու, չկա։ Եթե ինչ–որ մի հավատ մնացել է, փոփոխության ակնկալիքն է։ Դա մեզ հնարավորություն է տալիս, որ կարողանանք թեկուզ այդ փոքրիկ ակնկալիքն իրականություն դարձնել, – ասել է նա՝ հավելելով, – ինչքանով մեզ կհաջողվի՝ կախված է, իհարկե, մեր գործողություններից։ Հիմա այն բոլոր խոսակցությունները՝ «քառյակը» «եռյակ», թե ինչ կդառնա, չեմ կարծում, որ էական են (մամուլի հրապարակումներից, իսկ իրականում նման բան չկա), պարզ է, որ խարդավանքներ միշտ էլ կան։ Կարևորնայն է, որ իրականում համագործակցությունը շարունակվում է, և այդ համագործակցության շրջանակներում հիմա պետք է քննարկվի՝ Աժգային ժողովում ինչ պետք է արվի, օրակարգային հարցերի մեր մոտեցումների, իհարկե, այն հարցադրումների՝ 12 կետերի մասին է խոսքը, որի մասին տարբեր տեսակետներ կան։ Օրակարգում կա իշխանափոխություն։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, բանախոսը դրանք «արհեստական օրակարգ» է համարում։
–Սահմանադրական փոփոխություն ինձ համար՝ ՀԱԿ–ի շրջանակներում, գոյություն չունի, և մեր համախոհների (համենայնդեպս, երկու կուսակցություն հստակ է իր դիրքորոշումը հայտնել, ես ի նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանին» և «Ժառանգությանը»)։ Այդպիսի խնդիր մեր օրակարգում չկա։ Այդպիսի խնդիր կա քաղաքական օրակարգում ՀՅԴ–ի մոտ, դա էլի իրենց որոշելիքն է, բայց այդ հարցից բացի՝ մնացած հարցերի շրջանակներում մենք խնդիրներ չունենք», – ասել է նա։
Վահագն Խաչատրյան. «Օրակարգում իշխանափոխություն կա»
Այսօրվա ասուլիսին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսելով երկրի տնտեսությունից՝ ասել է. «Գործող համակարգն իրեն սպառել է, գաղափարների առումով էլ է սպառվել։ Հավատ չկա, վստահություն չկա, եթե դա չի լինում, տնտեսական կյանք էլ չկա։ Եվ այն բոլոր խոստումները, որ տրվեցին երեք ամիս առաջ նոր կառավարության ձևավորվելու ժամանակ... պատահական չէր, որ ՀԱԿ–ն այն ժամանակ նշում էր, որ անձի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել։ Խնդիրն այն է, որ համակարգը չի թույլատրում որևիցե մեկին Հայաստանում լինել, զգալ ազատ` լրագրողներին, քաղաքացիներին, տնտեսավարողներին»։
«7օր»–ի հարցին, թե կարևորելով համակարգային փոփոխությունները՝ այդ համատեքստում որո՞նք պետք է լինեն «քառյակի» համատեղ հետագա քայլերը, առավել ևս՝ ուժգնացող այն լուրերի համապատկերին, որ «քառյակը» «եռյակ» կամ «երկյակ» կարող է դառնալ, Վահագն Խաչատրյանը պատասխանել է.
–Մի կարևոր հանգամանք կա՝ այդ ամենը արհեստական պետք է չլինի. եթե դա պահանջված չի, եթե պահանջ չկա հասարակության մեջ, ցանկացած քաղաքական ուժ եթե արհեստական օրակարգ է ձևավորում, հաջողություն չի ունենա։ Մենք իրականում սա էլ պետք է կարողանանք գնահատել՝ հասարակության մեջ այդպիսի պահանջ կա՞, թե՞ չկա՝ իշխանափոխություն իրականացնել, այս համակարգը փոխել։ Որովհետև այն ակտիվությունը, որը կար գարնանը, որը պայմանավորված էր նաև կենսաթոշակային համակարգով, ինչպես նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էականորեն վատացրեցին մեր կենսամակարդակը, թեկուզ իշխանությունը փորձեց դա փոխհատուցել աշխատավարձի հատկապես պետական համակարգում կուտակայինի ներդրմամբ, որը բերեց նրան, որ աշխատավարձերի բարձրացում տեղի ունեցավ, բայց ավելի խոր ուսումնասիրելիս կամ փորձելով հասկանալ պրոբլեմը՝ իրականում հասկանում ենք, որ, ցավոք սրտի, մեր քաղաքացիների մոտ որևէ հավատի նշույլ, որ իշխանությունները հնարավորություն կտան զարգանալու, չկա։ Եթե ինչ–որ մի հավատ մնացել է, փոփոխության ակնկալիքն է։ Դա մեզ հնարավորություն է տալիս, որ կարողանանք թեկուզ այդ փոքրիկ ակնկալիքն իրականություն դարձնել, – ասել է նա՝ հավելելով, – ինչքանով մեզ կհաջողվի՝ կախված է, իհարկե, մեր գործողություններից։ Հիմա այն բոլոր խոսակցությունները՝ «քառյակը» «եռյակ», թե ինչ կդառնա, չեմ կարծում, որ էական են (մամուլի հրապարակումներից, իսկ իրականում նման բան չկա), պարզ է, որ խարդավանքներ միշտ էլ կան։ Կարևորն այն է, որ իրականում համագործակցությունը շարունակվում է, և այդ համագործակցության շրջանակներում հիմա պետք է քննարկվի՝ Աժգային ժողովում ինչ պետք է արվի, օրակարգային հարցերի մեր մոտեցումների, իհարկե, այն հարցադրումների՝ 12 կետերի մասին է խոսքը, որի մասին տարբեր տեսակետներ կան։ Օրակարգում կա իշխանափոխություն։

7or.am