Էրդողանը խոստացել է ԼՂ–ի հարցը ներառել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ
Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես հայտնում է «Trend»–ը, հանդիպման ժամանակ Էրդողանը խոստացել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներառել սեպտեմբերի 4-5–ը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգ:
«Ադրբեջանին տրված ՆԱՏՕ-ի խոստումները պետք է կյանքի կոչվեն, և Թուրքիան պատրաստ է վճռականություն ցուցաբերել այդ հարցում»,-հայտարարել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ ԼՂ–ի հակամարտության կարգավորումը Թուրքիայի համար առաջնային հարց է։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին, ապա Էրդողանն ընդգծել է, որ դրանք չեն կարգավորվի, քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ։

7or.am