Լրահոս

03.09.2014 16:29


Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Վրաստանը և Հորդանանը ՆԱՏՕ–ի գագաթաժողովում հատուկ կարգավիճակ կստանան

Շվեդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Վրաստանը և Հորդանանը ՆԱՏՕ–ի գագաթաժողովում հատուկ կարգավիճակ կստանան

Շվեդիան կդառնա հինգ երկրներից մեկը, որն Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովին սեպտեմբերի 4-5–ը նոր կարգավիճակ կստանա դաշինքի հետ հարաբերություններում։ Այս մասին հաղորդել է «Սվենսկա դագբլադետ» թերթը։

Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Վրաստանի և Հորդանանի հետ մեկտեղ՝ թագավորությունը «ոսկե քարտ» կստանա և կդիտարկվի որպես «համար մեկ գործընկեր», որն ամենաբարձր դիրքն է՝ առանց ՆԱՏՕ–ին անդամակցելու։

Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ ստացված ՆԱՏՕ–ի գլխավոր գրասենյակում, նոր կարգավիճակը հինգ երկրներին հնարավորություն կտա ակտիվացնել կապերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետախուզական տվյալների հավաքագրումը, զորավարժությունների մշակման մասնակցությունը և այլն։

Շվեդիայի պաշտպանության նախարար Կարին Էնստրյոմը, որը ՆԱՏՕ–ի գագաթաժողովին կներկայացնի երկիրն ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդթոմի հետ, հաստատել է Շվեդիայի՝ դաշինքի հետ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամության մասին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը