Հարավային Կորեայի նախագահը նշնակել է պաշտպանության նախարարին
Ինչպես հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը նշանակել է երկրի պաշտպանության նախարարին։
Ռազմական գերատեսչության նոր ղեկավար է դարձել Շտաբների ղեկավարների միասնական կոմիտեի նախկին ղեկավար 61-ամյա Կիմ Կվան Ջինը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, թե այդ պաշտոնում նշանակվելու է պաշտպանության հարցերով նախագահի խորհրդական գեներալ Լի Հի Վոնը, սակայն այդ տեղեկատվությունը Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը հերքել էր։
Հիշեցնենք, որ նախկին պաշտպանության նախարար Կիմ Տհե Ենը հրաժարական էր տվել Եփհենդո կղզում տեղի ունեցած զիված բախումից հետո, երբ երկրի իշխող կուսակցությունը պահանջել էր նրա հրաժարականը։