Անցյալ տարի, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց ՎՊ-ի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, նրա գնահատականներն ու մեկնաբանություններն անասելի զայրացրին Սերժ Սարգսյանին: Վերջինս խորհրդակցություն հրավիրեց ու մի լավ նախատեց Իշխան Զաքարյանին՝ ասելով, թե՝ դու ի՞նչ իրավունք ունես կարծիք արտահայտելու, արի՛, կաբինետումս ասա քո կարծիքը (հենց այդպես, Ս.Սարգսյանը «դու»-ով էր խոսում Զաքարյանի հետ, իսկ մինչ այդ ունեցել էր իր հայտնի ելույթն «ատկատների» և կոռուպցիոներներին գլխից բռնելու մասին):
Ըստ Սերժ Սարգսյանի՝ օրինակ՝ չի կարելի «խայտառակություն» որակել «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագրով հատկացված գումարներից արված «ատկատները»:
«Դա սխալ եւ անհեռատես հայտարարություն է»,- դիմելով Վերահսկիչ պալատի նախագահին՝ բարկացած ասաց Սերժ Սարգսյանը, ում զայրույթը հասել էր գագաթնակետին այն պատճառով, որ Զաքարյանը հայտարարել էր, թե պետական բյուջեի 70 տոկոսը վտանգված է:
«Ո՛նց կարելի է 900 միլիարդից 700 միլիարդը ուտել…Պետք է ասել՝ 200 միլիոն դրամ»,- ցուցում տալով՝ հայտարարեց Սարգսյանը, ով նաեւ հրահանգեց այսուհետ հաշվետվությունները նախ ներկայացնել ԱԺ հանձնաժողովում, հետո միայն դրանք հրապարակել խորհրդարանի ամբիոնից:
Այս անգամ Իշխան Զաքարյանը, կատարելով Սերժ Սարգսյանի հրահանգը, ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
Եվ այն, ինչ նա ներկայացրել է երեկ, դարձյալ հնարավոր չէ «տեղավորել» 200 միլիոնի մեջ, կամ ասել, որ բյուջեից գողացվել է 200 միլիոն:
Այսինքն, անցած տարվա ընթացքում էլ կրկին շարունակվել է բյուջետային միջոցները հավեսով ու արդյունավետ կերպով մսխելու ու փոշիացնելու գործընթացը:
Տիգրան Սարգսյանի ականջը կանչի, որ 2013-ին էլ անդադար խոսում էր բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման մասին, բայց նրա քթի առաջ յուրացվել են միլիոններ:
Այսպես, ըստ Իշխան Զաքարյանի, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին գազատար կառուցելու համար հատկացվել է 613 միլիոն դրամ, սակայն իրականում այնտեղ քայքայված գազատար է՝ ծակ, ժանգոտ, փչացած, անպիտան խողովակների շարան:
Փաստորեն, «կառուցվել» է անորակ գազատար, եւ հարակից գյուղերը մինչեւ հիմա գազ չունեն:
Ինչի վրա է ծախսվել 613 միլիոնը՝ հայտնի չէ:
Գնման ոլորտի մասին խոսելիս Իշխան Զաքարյանը հիշեցրել է բիոզուգարանների պատմությունը. «127 մլնդրամիպատմությունըտենցէլմնացելէ, ոչմեկինչիհետաքրքրում, որ 127 մլն-ովդրանքմենքառելենք,ուչենաշխատում»:
Նա նաեւ նշել է, որ «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր կաթնատվություն: Տիգրան Սարգսյանի կառավարությունն էլ ընկերությանը հատկացրել է 150 միլիոն դրամ (30 տոկոս շահաբաժնով պետությունն էլ գործընկեր է դարձել): Հավանաբար, այդ պահին էլ Տիգրան Սարգսյանն անասելի ցանկություն է ունեցել՝ բոլորիս բացատրելու ոչխարների կթման տեխնոլոգիան: Ինչեւէ:
Սակայն հետո պարզվել է, որ 2012-2013-ին ընդհանրապես Հայաստան «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզապես այդ գումարով Աշտարակում գնել են 235 գլուխ տեղական գառներ եւ վերջ:
Հաջորդ փաստը աբսուրդի ժանրից է. «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է պետական «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, 24,6 միլիոն դրամի անարդյունավետ ծախս է կատարվել:
Տավուշի մարզում 4 հա այգում Իտալիայից ձեռք բերված, իսկ հետո՝ նաեւ Արագածոտնից գնված ընկուզենու 20 հազար հատ պատվաստներն անհաջող են պատվաստվել ու փչացել են:
Ավելին, նույն պետական «Հայկական միրգ» ընկերությունը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է եւս մեկ պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ:
Հիշում եք, չէ՞, երկու տարի առաջ հայտնի «Ֆորբս» ամսագիրը հրապարակեց աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը վերջից երկրորդ տեղում էր հայտնվել, իսկ վերջին տեղում Մադագասկարն էր: Հայաստանն ու Զիմբաբվեն նույն հորիզոնականում էին:
Հավանաբար, այս հանգամանքը հաշվի առնելով է Տիգրան Սարգսյանը պայմանագիր կնքել Զիմբաբվեի ընկերության հետ:
Ըստ Զաքարյանի՝ չարաշահումներ եւ վատնումններ են արձանագրվել նաեւ սոցիալական, քաղաքաշինության ոլորտներում (կեղծ նպաստառուներ, հիվանդներ, հղիներ, որոնց վրա «ծախսվել» են հսկայական գումարներ):
Իսկ դպրոցաշինության ծրագիրը, որ դարձյալ իրականացվել է բյուջեի հաշվին (460 միլիոն), Իշխան Զաքարյանը բնութագրել է ամբողջությամբ անարդյունավետ:
Մի խոսքով, «ատկատների» ծավալները ոչ թե նվազել են, այլ ավելացել:
Թեպետ, Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ բյուջեից գողությունը 200 միլիոնի չափի է:
Ատկատահարված երկիր
Անցյալ տարի, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց ՎՊ-ի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, նրա գնահատականներն ու մեկնաբանություններն անասելի զայրացրին Սերժ Սարգսյանին: Վերջինս խորհրդակցություն հրավիրեց ու մի լավ նախատեց Իշխան Զաքարյանին՝ ասելով, թե՝ դու ի՞նչ իրավունք ունես կարծիք արտահայտելու, արի՛, կաբինետումս ասա քո կարծիքը (հենց այդպես, Ս.Սարգսյանը «դու»-ով էր խոսում Զաքարյանի հետ, իսկ մինչ այդ ունեցել էր իր հայտնի ելույթն «ատկատների» և կոռուպցիոներներին գլխից բռնելու մասին):
Ըստ Սերժ Սարգսյանի՝ օրինակ՝ չի կարելի «խայտառակություն» որակել «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինական ծրագրով հատկացված գումարներից արված «ատկատները»:
«Դա սխալ եւ անհեռատես հայտարարություն է»,- դիմելով Վերահսկիչ պալատի նախագահին՝ բարկացած ասաց Սերժ Սարգսյանը, ում զայրույթը հասել էր գագաթնակետին այն պատճառով, որ Զաքարյանը հայտարարել էր, թե պետական բյուջեի 70 տոկոսը վտանգված է:
«Ո՛նց կարելի է 900 միլիարդից 700 միլիարդը ուտել…Պետք է ասել՝ 200 միլիոն դրամ»,- ցուցում տալով՝ հայտարարեց Սարգսյանը, ով նաեւ հրահանգեց այսուհետ հաշվետվությունները նախ ներկայացնել ԱԺ հանձնաժողովում, հետո միայն դրանք հրապարակել խորհրդարանի ամբիոնից:
Այս անգամ Իշխան Զաքարյանը, կատարելով Սերժ Սարգսյանի հրահանգը, ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
Եվ այն, ինչ նա ներկայացրել է երեկ, դարձյալ հնարավոր չէ «տեղավորել» 200 միլիոնի մեջ, կամ ասել, որ բյուջեից գողացվել է 200 միլիոն:
Այսինքն, անցած տարվա ընթացքում էլ կրկին շարունակվել է բյուջետային միջոցները հավեսով ու արդյունավետ կերպով մսխելու ու փոշիացնելու գործընթացը:
Տիգրան Սարգսյանի ականջը կանչի, որ 2013-ին էլ անդադար խոսում էր բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման մասին, բայց նրա քթի առաջ յուրացվել են միլիոններ:
Այսպես, ըստ Իշխան Զաքարյանի, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին գազատար կառուցելու համար հատկացվել է 613 միլիոն դրամ, սակայն իրականում այնտեղ քայքայված գազատար է՝ ծակ, ժանգոտ, փչացած, անպիտան խողովակների շարան:
Փաստորեն, «կառուցվել» է անորակ գազատար, եւ հարակից գյուղերը մինչեւ հիմա գազ չունեն:
Ինչի վրա է ծախսվել 613 միլիոնը՝ հայտնի չէ:
Գնման ոլորտի մասին խոսելիս Իշխան Զաքարյանը հիշեցրել է բիոզուգարանների պատմությունը. «127 մլն դրամի պատմությունը տենց էլ մնացել է, ոչ մեկին չի հետաքրքրում, որ 127 մլն-ով դրանք մենք առել ենք, ու չեն աշխատում»:
Նա նաեւ նշել է, որ «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր կաթնատվություն: Տիգրան Սարգսյանի կառավարությունն էլ ընկերությանը հատկացրել է 150 միլիոն դրամ (30 տոկոս շահաբաժնով պետությունն էլ գործընկեր է դարձել): Հավանաբար, այդ պահին էլ Տիգրան Սարգսյանն անասելի ցանկություն է ունեցել՝ բոլորիս բացատրելու ոչխարների կթման տեխնոլոգիան: Ինչեւէ:
Սակայն հետո պարզվել է, որ 2012-2013-ին ընդհանրապես Հայաստան «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզապես այդ գումարով Աշտարակում գնել են 235 գլուխ տեղական գառներ եւ վերջ:
Հաջորդ փաստը աբսուրդի ժանրից է. «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է պետական «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, 24,6 միլիոն դրամի անարդյունավետ ծախս է կատարվել:
Տավուշի մարզում 4 հա այգում Իտալիայից ձեռք բերված, իսկ հետո՝ նաեւ Արագածոտնից գնված ընկուզենու 20 հազար հատ պատվաստներն անհաջող են պատվաստվել ու փչացել են:
Ավելին, նույն պետական «Հայկական միրգ» ընկերությունը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է եւս մեկ պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ:
Հիշում եք, չէ՞, երկու տարի առաջ հայտնի «Ֆորբս» ամսագիրը հրապարակեց աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը վերջից երկրորդ տեղում էր հայտնվել, իսկ վերջին տեղում Մադագասկարն էր: Հայաստանն ու Զիմբաբվեն նույն հորիզոնականում էին:
Հավանաբար, այս հանգամանքը հաշվի առնելով է Տիգրան Սարգսյանը պայմանագիր կնքել Զիմբաբվեի ընկերության հետ:
Ըստ Զաքարյանի՝ չարաշահումներ եւ վատնումններ են արձանագրվել նաեւ սոցիալական, քաղաքաշինության ոլորտներում (կեղծ նպաստառուներ, հիվանդներ, հղիներ, որոնց վրա «ծախսվել» են հսկայական գումարներ):
Իսկ դպրոցաշինության ծրագիրը, որ դարձյալ իրականացվել է բյուջեի հաշվին (460 միլիոն), Իշխան Զաքարյանը բնութագրել է ամբողջությամբ անարդյունավետ:
Մի խոսքով, «ատկատների» ծավալները ոչ թե նվազել են, այլ ավելացել:
Թեպետ, Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ բյուջեից գողությունը 200 միլիոնի չափի է:
Կիմա Եղիազարյան