Կոլումբիան մտադիր է հանել նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը չորեքշաբթի երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը նախատեսում է արգելել անձի՝ երկրի նախագահի պաշտոնում մեկ անգամից ավելի ընտրվելու հնարավորությունը։
«Մենք կբացառենք վերընտրվելը և ոչ միայն հանրապետության նախագահի, այլև պետության բոլոր բարձրագույն պաշտոններում», – մեջբերում է Սանտոսին «El Nuevo Herald» պարբերականը։ Ըստ նրա՝ խոսքը երկրի իշխանության թևերի միջև բալանսի վերականգնման մասին է։ Դրան է ուղղված նաև առաջարկը՝ պահպանելու չորսամյա կառավարման նախագահական ժամկետը, չնայած ավելի վաղ առաջարկներ կային՝ դարձնել հինգ, անգամ՝ վեց տարի։
Սանտոսը վերընտրվել է երկրորդ ժամկետում 2014 թվականին։ Երկրի ղեկավարի վերընտրությունը հնարավոր է դարձել սահմանադրական փոփոխությունների շնորհիվ՝ իրականացված նրան նախորդող Սանտոս Ալվարո Ուրիբեի կողմից, որն իշխանության ղեկին էր 2002-2010 թթ.։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»–ն։