Լրահոս

04.09.2014 10:17


ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել

Այսօր Ուելսում նախանշված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում քննարկվելու են Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցեր։ «Взгляд»-ի փոխանցմամբ՝ գագաթաժողովում բրիտանական ոստիկանության պատմության մեջ աննախադեպ ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել: «Celtic Manor» հանգստավայրը 13,5 կմ երկայնքով ցանկապատվել է, կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է, մոտ 10 հազար ոստիկան և Միացյալ Թագավորության զորքերի տարբեր ջոկատների զինծառայողներ են հսկելու կարգը։

Նշենք, որ ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մասնակցում են երկրների և կառավարությունների 185 ղեկավար, 4 հազար պատվիրակ և 2 հազար լրագրող:

Գագաթաժողովին մասնակցելու են նաև Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Ի դեպ, վերջինն Ադրբեջանում խոստացել էր ԼՂ–ի հարցն ընդգրկել ՆԱՏՕ–ի օրակարգ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը