Լրահոս

04.09.2014 10:58


ՆԱՏՕ–ի երիտասարդական համաժողովին Հայաստանից մասնակցելու է նաև «ՊԳԵԴ-YSSF»–ի պատվիրակությունը

ՆԱՏՕ–ի երիտասարդական համաժողովին Հայաստանից մասնակցելու է նաև «ՊԳԵԴ-YSSF»–ի պատվիրակությունը

2014թ. դեկտեմբերի 1-9–ը Մոնտենեգրոյում կայանալու է ՆԱՏՕ–ի երիտասարդական համաժողովի, որի աշխատանքներին մասնակցելու է նաև «Պետական գործիչների երիտասարադական դպրոց» Հ/Կ պատվիրակությունը։

Ինչպես հայտնում են «ՊԳԵԴ-YSSF»–ից, ՆԱՏՕ–ի երիտասարդական համաժողովի ժամանակ ուսանողներն ու 18-28 տարեկան երիտասարդները քննարկելու են միջազգային տարբեր հարցեր` ՆԱՏՕ-Ռուսաստան համագործակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված No 1325 բանաձևը, hամագործակցությունը ընդդեմ ահաբեկչության, ՆԱՏՕ-ի ներկա և ապագա համագործակցությունները հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող այլ երկրների հետ, ինչպես նաև Աֆղանստանը 2014թ. և այլ միջազգային կարևորություն ներկայացնող թեմաներ:

Համաժողովի նպատակներից է նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական անվտանգության և քաղաքական հիմնահարցերի, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ասպարեզում ՆԱՏՕ–ի դերի և ազդեցության մասին իրազեկումը` էֆեկտիվ դիվանագիտության, տնտեսական և ռազմական համագործակցության, անսպասելի ճգնաժամային իրավիճակներում համարժեք քայլերի ձեռնարկման և մի շարք այլ կարևոր հմտությունների վերաբերյալ:

Համաժողովում «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ն ներկայացնող պատվիրակության ղեկավարն է Գառնիկ Դավթյանը, ով դեռևս 2013թ. Բելգիայում մասնակցել է նշված համաժողովին և ընտրվել որպես հայկական պատվիրակության դեսպան: Համաժողովի աշխատանքների մասնակիցների թվում են նաև Լիլիթ Մովսիսյանը (Միջազգային Հարաբերություններ, Քաղաքագիտություն բաժին), Անժելա Կժդրյանը (Արևելագիտություն,Արաբագիտության բաժին), Մարինե Գևորգյանը (Միջազգային Հարաբերություններ, Դիվանագիտության բաժին):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը