Մեկնաբանություն

04.09.2014 11:07


Բաղրամյան 26–ի պլանը տապալվեց

Բաղրամյան 26–ի պլանը տապալվեց

Երեկ սեպտեմբերի 3–ն էր։ Դա այն օրն էր, երբ եվրաասոցացվող Սերժ Սարգսյանը մտավ Մաքսային միություն։ Հայ «արևմտամետների» համար դա ողբերգություն էր, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք այրվում են արևմտյան արժեքների համար ու ծանր տարան «մաքսայնացումը», այլ այն պատճառով, որ այլևս վերացավ շեֆին պաշտպանելու «ատմազկան»։

Բանն այն է, որ եթե մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը «արևմտամետ» հաճախորդներն արդարացնում էին Սերժ Սարգսյանին ծառայելն այն պատճառաբանությամբ, թե, իբր, նա, մյուսների հետ համեմատած, առաջադեմ է, ապա սեպտեմբերի 3–ից հետո միայն ոչխարներին կարելի էր համոզել, որ Սերժ Սարգսյանը մոլի արևմտամետ է, և «չերեզ» Գյուլիստան՝ Հայաստանը տանում է դեպի ԵՄ։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ հայ «արևմտամետները» կոմպլեքսներ չունեն այնպես, ինչպես փողոցում իրենց մարմինն առաջարկող «պուտանկեքը»։ Տարբերությունն այն է, որ «պուտանկեքը» չեն թաքցնում իրենց ով լինելը, իսկ ահա «արևմտամետները» հանդես են գալիս որպես բարոյականության մարմնավորումներ և համամարդկային արժեքների կրողներ։ Սրանք, փոխանակ սսկվեն ու տնից գլուխները չհանեն, առավել ագրեսիվ պահվածք են որդեգրել։ Հիմա էլ մեղադրում են Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին, թե ինչու նրանք «Մայդան» չեն սարքում։

Մի խոսքով, հայ «արևմտամետները» ձրիակերների ու պոռոտախոսների, ինչպես նաև 5–րդ շարասյունը ներկայացնողների խմբակ են, որն այդպես էլ չկարողացավ Բաղրամյան 26–ի պլանը կատարել (երեկվա «երթն» ասվածի ապացույցներից է)։ Իսկ պլանն այդ ենթադրում էր, որ պետք է «արևմտամետների» հզոր շարժում ձևավորվի, որը մի կողմից փողոցից դուրս կմղի ընդդիմությանը և փողոցը վերահսկելի կդարձնի իշխանության համար, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն կտա Սերժ Սարգսյանին ՌԴ–ում ցույց տալ, որ Հայաստանում «Մայդանի» վտանգ կա, և եթե ինքը չլինի, ապա մեզանում գունավոր հեղափոխություն կլինի։

Բայց դե, 10-20–հոգանոց երթով ու մի քանի հաճախորդի ճղճղոցներով փողոց չես գրավի (մանավանդ, եթե Սերժ Սարգսյանին թողած՝ Պուտինի հրաժարականն են պահանջում) ու Մոսկվայում էլ արցունքներիդ հավատացնել չես տա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը