Լրահոս

04.09.2014 11:15


Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ

Վահե Հակոբյանը նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ

Ինչպես տեղեկացրել էինք, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, և նրան պաշտոնանկ անելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Քիչ առաջ Կառավարությունն արդեն ընդունեց նրան պաշտոնանկ անելու որոշումը։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Վահե Հակոբյանը նշանակվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ, Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Անդրանիկ Անդրիասյանն ազատվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը