Աշխարհ

04.09.2014 12:41


Սիրիական բանակը զենքի ապօրինի գործարան է ոչնչացրել է Դամասկոսում

Սիրիական բանակը զենքի ապօրինի գործարան է ոչնչացրել է Դամասկոսում

Սիրիական բանակը Դամասկոսի արվարձանում ականների պատրաստման անօրինական գործարան է ոչնչացրել։ Այս մասին հաղորդում է սիրիական ազգային «ՍԱՆԱ» գործակալությունը։ Բանակի գրոհի հետևանքով մայրաքաղաքի արվարձանում՝ Ջուբար թաղամասում, գործարանից բացի՝ ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, ինքնաշեն ականանետներ և ռազմամթերքի պահեստներ։ Թաղամասի կենտրոնում վերահսկողության տակ է վերցվել մի քանի շենք։

Լիբանանյան «Ալ–Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Սիրիայի կառավարական զորքերին չորեքշաբթի հաջողվել է զինյալների շարասյուն ջախջախել լիբանանա–սիրիական սահմանին, որը շարժվում էր Կալյամուն լեռնային շրջանի կողմը (Դամասկոսից 60 կմ հեռավորությամբ)։ Ավելի քան 20 մեքենա է ոչնչացվել։ Հեռուստաընկերությունը նշում է, որ սպանված իսլամիստները տարբեր երկրների քաղաքացիներ էին։ Զինյալների շարասյունը շարժվում էր լիբանանյան Էրսալ շրջանից, որը համարվում է ծայրահեղականների թիկունքային բազան, որտեղից զինյալները լեռնային դժվարանցանելի շրջաններից անցնում են դեպի խոշոր սիրիական քաղաքներ՝ Դամասկոս և Հոմս։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը