Լրահոս

04.09.2014 12:56


«Ալ–Քաիդայի» առաջնորդը հայտարարել է խմբավորման նոր ճյուղի ստեղծման մասին Հնդկաստանում

«Ալ–Քաիդայի» առաջնորդը հայտարարել է խմբավորման նոր ճյուղի ստեղծման մասին Հնդկաստանում

Հնդկաստանի կառավարությունն ահազանգել է երկրի բոլոր նահանգներ այն բանից հետո, երբ «Ալ–Քաիդայի» առաջնորդ Այման ազ–Զավախիրին հայտնել է ահաբեկչական խմբավորման հնդկական մասնաճյուղի ձևավորման մասին։ Այս մասին փոխանցում է հնդկական «IBN» հեռուստաալիքը։

«Հնդկաստանում կազմակերպության նոր ճյուղը կփրկի մահմեդականներին անարդարությունից և լծից», – հայտարարել է ազ–Զավախիրին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Հնդկաստանի իշխանությունները հրահանգել են ամբողջ երկրի զինվորականներին մարտական պատրաստվածության գալ զինյալների հնարավոր գրոհի դեպքում։

«Ալ–Քաիդան» համարվում է առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը