«Ասա՛ դու ինձ հայելի, ո՞վ կա ինձնից ավելի, արմաղ-շարմաղ սիրելի»
Հայաստանի գործող իշխանությունն ու նրա տակ աշխատող հայտնի ու ծպտյալ դեմքերը հիշեցնում են հեքիաթի թառամած հերոսուհուն, ով կախարդական հայելուց անընդհատ հարցնում է, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը։ Վաղուց ճաք տված հայելին էլ այլևս չգիտի, թե ոնց լղոզի իրականությունը։
«Սերժ Սարգսյանը շախմատային քայլ է արել՝ 2015թ. ապրիլի 24-ին Էրդողանին (ով հայ լինելը վիրավորական է համարում-Վ.Մ.) հրավիրելով Հայաստան»,– շարունակում են «վերլուծել» Բաղրամյան 26-ի դեմքերը։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարում է, թե Ադրբեջանի հետ համատեղ պայքարելու են ««այսպես կոչված» Հայոց ցեղասպանության դեմ», իսկ Հայաստանը հակադարձում է անհեթեթ մեկնաբանություններով, թե «գնդակը թուրքերի դաշտում է»։
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարում է, թե Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերադարձն իրենց համար ռազմավարական խնդիր է, իսկ մեր պետպատվերով աշխատող դեմքերը եսիմ՝ ուր են հասնում իրենց «գեոաքաղաքական» վերլուծություններում։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում հայտարարում է, թե քանի «Ադրբեջանի հողերը» Հայաստանը չի վերադարձրել, սահմանի բացման մասին խոսք չի կարող լինել, ու ինչ արձագանք Սերժ Սարգսյանի PR-ով տոգորված մեծապատիվ մուրացկանների՞ց։ Պարզվում է՝ «Էրդողանը նման հայտարարություն է արել Ալիևին հաճոյանալու համար»։ Սա իսկապես վերջն է։
Հարևաններդ սպառնում են, թե վերցնելու ենք ձեր ունեցածը, այստեղից էլ արձագանքում են, թե «նման հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն», և նախաձեռնողականությունը շարունակում է իր հաղթարշավը։
Հայաստանի գործող նախագահի համար աշխատող նվագախումբը նույն ճաքած հայելին է՝ մեկ տարբերությամբ՝ այս անգամ այն արտացոլում է գործող իշխանության իրական դեմքը։ Իսկ պատկերը խիստ մտահոգիչ է։

Վախթանգ Մարգարյան