Լրահոս

04.09.2014 14:04


Ուկրաինան էներգամատակարարման սահմանափակում է մտցրել Ղրիմում

Ուկրաինան էներգամատակարարման սահմանափակում է մտցրել Ղրիմում

«Ուկրինտերէներգո» արտաքին տնտեսական կապերի պետական ընկերությունն էներգամատակարարման սահմանափակ ռեժիմ է մտցրել Ղրիմում։ Այս մասին հայտարարել է հանրապետության ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը։

«Ռեժիմն արդեն գործում է. երեկոյան 300 մեգավատտ է մատակարարվում հանրապետության տարածք, որոշակի կարճատև անջատումներ մի շարք շրջաններում առկա են», – ասել է Ակսյոնովը։

Չորեքշաբթի երեկոյան Սիմֆերոպոլում, Ջանկոյում, Կրասնոգվարդեյսկի շրջանում կարճատև անջատումներ են եղել։ Այսօրվա դրությամբ՝ բոլոր ռեզերվային հզորությունները գործում են գրեթե ամբողջ ծավալով։ Միևնույն ժամանակ, Ակսյոնովը հավաստիացրել է, որ ղրիմցիներին ոչինչ չի սպառնում, քանզի հանրապետության իշխանությունը կգործարկի լրացուցիչ էներգետիկ հզորություններ։ Ըստ նրա՝ անջատումների ժամանակացույցը համաձայնեցված է, և հանրապետության իշխանությունը տեղեկացված է՝ երբ են ընկնելու մատակարարման ծավալները թերակղզու տարածքում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը