Աշխարհ

04.09.2014 14:12


Կիևի քաղաքային խորհրդի նիստում ցանկացել են ծեծել Կլիչկոյին (տեսանյութ)

Կիևի քաղաքային խորհրդի նիստում ցանկացել են ծեծել Կլիչկոյին (տեսանյութ)

«Կիևսովետի» այսօրվա նիստում վեճ է բռնկվել։ Քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկն անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ փորձել է հարձակվել Կիևի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի վրա։

Արմատական կուսակցության համախոհ և «Ազով» հատուկ գումարտակի նախկին անդամ Իգոր Մոսիյչուկին դուր չի եկել, որ Կլիչկոն չի ընդունել նիստի օրակարգը փոխելու իր առաջարկը։

«Ինչ–որ մեկն այսօր եկել է զինվորական համազգեստով, կարծես թե՝ առաջնագծից»,–ի պատասխան՝ հեգնել է Կլիչկոն։ Սա ափերից հանել է Մոսիյչուկին, և նա հայհոյանքներով հարձակվել է Կլիչկոյի վրա, բայց հանդիպել է այլ պատգամավորների դիմադրությանը։

Կլիչկոն ստիպված է եղել ընդմիջել նիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը