Լրահոս

04.09.2014 14:46


ՀԱՄԱՍ–ը պատրաստ է ճանաչել Իսրայելը, եթե պաղեստինյան պետություն ստեղծվի

ՀԱՄԱՍ–ը պատրաստ է ճանաչել Իսրայելը, եթե պաղեստինյան պետություն ստեղծվի

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը պատրաստ է վերջ դնել շարունակվող տասնամյա հակամարտությանն Իսրայելի հետ պաղեստինյան պետության ստեղծման պայմանով։ Այս մասին հաղորդում է ավստրիական «Australian» թերթը՝ ՀԱՄԱՍ–ի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկին՝ Ահմեդ Յուսեֆին հղումով։

«Եթե լինի պաղեստինյան պետություն, ապա մեզ այլևս պետք չի լինի պատերազմ և աղետ», – ասել է նա թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ 1.8 մլն պաղեստինցիների մեծամասնությունը, բնակվող Գազայի հատվածում, և 2.5 մլն–ն՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, կհամաձայնեն պետության ստեղծմանը մինչև 1967 թվականի սահմաններով։ Հարցին՝ արդյոք ՀԱՄԱՍ–ը դրանից հետո պատրաստ կլինի՞ միանշանակ դատապարտել բռնությունը, Ահմեդ Յուսեֆը պատասխանել է. «Իհարկե։ Մենք հաճույք չենք ստանում նրանից, որ մարտնչում ու սպանում ենք։ Մենք «Ալ–Քաիդան» և «Իսլամական պետությունը» չենք։ Ի տարբերություն նրանց՝ մենք պաշտպանում ենք մեր երկիրը և մեր ժողովրդին»։

Հաջորդող հարցին՝ այդ դեպքում նա ինչպե՞ս կարող է հավանություն տալ Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծմանը, Յուսեֆը պատասխանել է. «Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և օրինական իրավունք ունենք մեզ պաշտպանելու»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը