Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել։ «Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ Բուայեն ասել է. «Երբ Ֆրանսիան պատրաստվում է հիշատակել Հայոց ցեղասպանության 100–ամյակը, Ֆրանսիայում ցեղասպանությունների և մարդկությանդեմ հանցագործությունների (բացի Հոլոքոստից) ժխտումը քրեականացնող ոչ մի օրենք չկա։ Այնինչ, Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություններ՝ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը։ Այս անարդար իրավիճակը պետք է շտկվի»:
Նոր օրինագծով առաջարկվում է հերքումը ոչ թե դիտարկել որպես ազատ արտահայտվելու դեմ ոտնձգություն, այլ մարդկության դեմ հանցագործություն:
Բուայեն նոր օրինագիծ է ներկայացրել
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել։ «Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ Բուայեն ասել է. «Երբ Ֆրանսիան պատրաստվում է հիշատակել Հայոց ցեղասպանության 100–ամյակը, Ֆրանսիայում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների (բացի Հոլոքոստից) ժխտումը քրեականացնող ոչ մի օրենք չկա։ Այնինչ, Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություններ՝ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը։ Այս անարդար իրավիճակը պետք է շտկվի»:
Նոր օրինագծով առաջարկվում է հերքումը ոչ թե դիտարկել որպես ազատ արտահայտվելու դեմ ոտնձգություն, այլ մարդկության դեմ հանցագործություն:
7or.am