Լրահոս

04.09.2014 15:33


Երիտասարդ դասախոսների պահանջը կբավարարվի

Երիտասարդ դասախոսների պահանջը կբավարարվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է բուհերի երիտասարդ դասախոսների բողոքին, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ։

Նրանք մտահոգություն էին հայտնել նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ:

Հ. Աբրահամյանը նշել է, որ չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ:

«Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»,–ասել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը