Քեմերոնը չի լքի վարչապետի պաշտոնը, եթե Շոտլանդիան անկախանա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնն այն դեպքում, եթե Շոտլանդիայի բնակիչները սեպտեմբերին կայանալիք հանրաքվեում կողմ քվեարկեն անկախությանը։ Այս մասին գրում է «Guardian»–ը։ Այն դեպքում, եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին «այո» ասի հարցին՝ «Դուք կարծում եք, որ Շոտլանդիան պե՞տք է անկախ երկիր դառնա», ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Շոտլանդիայի անկախացումն օգուտ չի բերի ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Ըստ վերջին տվյալների՝ շոտլանդացիների 57 %-ը դեմ կքվեարկի անկախությանը, իսկ 43-ը՝ կողմ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։