Լրահոս

04.09.2014 16:49


ԱՄՆ–ի ավիահարվածի հետևանքով Իրաքի հյուսիսում սպանվել է «Իսլամական պետության» ղեկավարներից մեկը

ԱՄՆ–ի ավիահարվածի հետևանքով Իրաքի հյուսիսում սպանվել է «Իսլամական պետության» ղեկավարներից մեկը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Աբու Հաջիր աս–Սուրին ոչնչացվել է Մոսուլ քաղաքում՝ Իրաքի հյուսիսում։ Ինչպես հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, ծայրահեղականը ոչնչացվել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով։

Գերատեսչության տվյալներով՝ աս–Սուրին հանդիսանում էր զինյալների առաջնորդ, ինքնահռչակված «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ–Բաղդադիի «աջ ձեռքը»։ Բացի դրանից՝ հակաահաբեկչական գործողության արդյունքում 22 ծայրահեղական է ոչնչացվել Տիկրիտ քաղաքից հարավ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը