Տիգրան Կարապետյան. «Հայ–թուրքական հարաբերությունների հարցում Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը շատ նման է իշխանության դիրքորոշմանը»
-Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը շատ նման է իշխանության դիրքորոշմանը,- «Դուպլեքս» ակումբում լրագրողներին ասել է Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ Սերժ Սարգսյանի վրա այսօր արտաքին ճնշումներ կան, քանի որ Ռոբերտ Քոչարյանը շատ էր ձգձգել և կուտակել հարցերը, որոնք էլ ժառանգել է Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ Տիգրան Կարապետյանն ասել է, որ ամեն դեպքում արցախյան հիմնախնդիրը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ, քանի որ արձանագրություններում տարածաշրջանային վեճերին առնչվող կետ կա։
Նա նշել է, որ քանի որ Հայաստանը մինչ այսօր ոչ մի պայմանագիր չի ստորագրել, Կարսի պայմանագիրը վիճարկելու հնարավորություն է եղել, սակայն պայմանագրի ստորագրումից հետո Կարսի պայմանագիրը կհաստատվի։
Նրա կարծիքով սահմանների բացումը տնտեսական առումով հնարավոր է՝ ինչ-որ բան տա, սակայն չի կարելի բարոյականությունն ու տնտեսությունը դնել նույն նժարի վրա։
-Մեր արտաքին քաղաքականությունն ադեկվատ չէ Թուրքիայի քաղաքականությանը։ Մենք հնարավորություն ենք տալիս Թուրքիային մասնակցել տարածաշրջանային գործընթացներին և մտնել ԵՄ։ Եվրամիություն մտնելուց հետո Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ դա կվարկաբեկի նրան։
Նա նաև նշել է, որ Ժողովրդական կուսակցությունն արդեն գաղափարապես մոտ է Դաշնակցությանը և արձանագրությունների վավերացումից առաջ նախատեսում է մի շարք ակցիաների իրականացում։

7or.am