Լրահոս

26.11.2010 18:07


Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հավաքականը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Կիպրոսի Լիմասսոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 75-ից բարձր քաշայինների կարգում 23 տարեկանների տարիքային խմբում ներկայացված Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի արդյունքում վաստակեց 250 կիլոգրամ և վստահորեն գրավեց առաջին տեղը:

Պոկում վարժությունում մեր մարզուհին պայքարը սկսեց այն ժամանակ, երբ մրցակիցներն ավարտել էին իրենց մոտեցումները: Հռիփսիմեն նախ իրեն ենթարկեց 103 կիլոգրամանոց ծանրաձողը, ապա' նաև 110-ը, իսկ 3-րդ մոտեցումից նա հրաժարվեց: Այստեղ 2-րդ արդյունքը ցույց տվեց հունգարուհի Քրիստինա Մագատը, ով բավարարվեց 99 կիլոգրամ արդյունքով:

Հրում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ իրեն ենթարկեց 132կգ-ն, սակայն 2-րդ մոտեցման ժամանակ նրան չենթարկվեց 140կգ-ն: Իր վերջին մոտեցումով Խուրշուդյանը բարձրացրեց նաև այդ ծանրությունը: Այս վարժությունում 2-րդ արդյունքը դարձյալ հունգարուհի մարզուհուն էր, ով բարձրացրեց 120 կիլոգրամանոց ծանրաձողը, ով երկամարտում ցոյց տվեց 219 կգ արդյունք:

Այսպիսով, Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում երկրորդ մրցանակակրին գերազանցեց 31 կիլոգրամով:

Ըստ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը