Լրահոս

05.09.2014 11:00


ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ինՆյու Յորքում

ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ինՆյու Յորքում

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորք քաղաքի «TKP» համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:

Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

Ամեն տարի ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչ սեպտեմբերի 10-ը գրանցվել www.armtechcongress.com կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը