Լրահոս

05.09.2014 11:48


Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:

Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ, միաժամանակ, բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կհաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները:

«Ոլորտում իրականացվում են եւ առաջիկա տարիներին եւս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:

Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ կանի հնարավորը իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:

Փոխվարչապետը նաեւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգեւատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը